211652_close_icon
views-count35525 դիտում article-date 16:52 18-08-2018

Երևանում թալանել են Կրթության և գիտության նախարարության արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետի տունը, տանելով խոշոր չափի ոսկյա և արծաթյա զարդեր

Երեկ, օգոստոսի 17-ին Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է դիմել Երևան քաղաքի Նորաշխարհյան փողոցի բնակիչ 69-ամյա Մնացական Մաթևոսյանը և հայտնել, որ օգոստոսի 4-ից մինչև 17-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք, տեխնիկական միջոցների գործադրմամբ, բացել են իր տան ննջասենյակի պատուհանը, ներս մտել տուն ու այնտեղից հափշտակել ոսկյա և արծաթյա զարդեր։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գողոնը կազմում է մի քանի միլիոն դրամ և այդ զարդերը պատկանում են նույն հասցեի բնակիչ 45-ամյա Մարգարիտա Մաթևոսյանին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինս աշխատում է ՀՀ կրթության և գիտության նախարարության արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ, իսկ նրա հայրը՝ Մնացական Մաթևոսյանը աշխատում է «Մաթևոսյան-Շին» ՍՊԸ-ում որպես տնօրեն։ [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր