211652_close_icon
views-count3971 դիտում article-date 16:05 18-08-2018

Կյանքից հեռացել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը

Ութսուն տարեկան հասակում կյանքից հեռացել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը: Հաղորդում է [url=https://www.bbc.com/news/world-africa-45232892]BBC[/url]-ն: ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպությունն «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում Քոֆի Անանի մասին գրառում է կատարել: «Այսօր մենք սգում ենք մեծ մարդու և առաջնորդի՝ ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի մահը»,- ասված է հաղորդագրությունում: Քոֆի Անանը 1997 թվականի հունվարի 1-ից մինչ 2006 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցրել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը: 2001 թվականին արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի

Նմանատիպ նյութեր