211652_close_icon
views-count13764 դիտում article-date 15:48 18-08-2018

Վենեսուելայում 60 անգամ բարձրացրել են նվազագույն աշխատավարձը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է երկրում նվազագույն աշխատավարձը 60 անգամ բարձրացնելու մասին։ Այս մասին հաղորդում է [url=http://www.el-nacional.com/noticias/economia/estos-fueron-los-anuncios-economicos-maduro_248439]el-nacional[/url]-ը։ Մադուրոյի խոսքով՝ օգոստոսի 20-ից՝ Petro կրիպտոարժույթը շրջանառության մեջ դնելուց հետո, այն 60 դոլար կարժենա կամ 3․6 հազար արժեզրկված բոլիվար։ Իսկ նվազագույն աշխատավարձը կկազմի կրիպտոարժույթի կեսը, այսինքն՝ 1․8 հազար բոլիվար։ ԱԱՀ-ն երկրում 12 տոկոսից 16 տոկոսի կհասնի։ Վենեսուելայի ազգային արժույթը կզրկվի 5 զրոյից։ Մադուրոն պնդում է, որ այդ միջոցառումները կօգնեն «արմատապես կայունացնել և փոխել պետության գումարա-վարկային ու ֆինանսական կյանքը»։

Նմանատիպ նյութեր