211652_close_icon
views-count6662 դիտում article-date 15:11 18-08-2018

Լվովում հորդառատ անձրևների հետևանքով մեքենաները հայտնվել են ջրի «թակարդում», տարհանվել է 130 մարդ

Ուկրաինայի Լվով քաղաքում հորդառատ տեղումների հետևանքով փողոցները հեղեղվել են, իսկ մեքենաները՝ հայտնվել ջրի «թակարդում»։ Փրկարարները ճանապարհին արգելափակված երթուղայիններից ու մեքենաներից 130 մարդ են տարհանել։ Հաղորդում է [url=https://ria.ru/world/20180818/1526776470.html]ria.ru[/url] գործակալությունը։ Երեկ երեկոյան հորդառատ անձրևներ են տեղացել Լվովում, մի շարք փողոցներ հեղեղվել են, տրանսպորտի երթևեկությունը դժվարացել է, տապալվել են ծառեր։ Քաղաքապետարանում շտաբ է ստեղծվել եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքների վերացման համար։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր