211652_close_icon
views-count6102 դիտում article-date 10:50 18-08-2018

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները կկայանան սեպտեմբերի 23-ին. ԿԸՀ

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին: Այս մասին տեղեկացնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից: Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 13-րդ կետերով, 128-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 16-ի «Երևանի ավագանու լիազորությունները կրճատելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու և անցկացնելու մասին» որոշումը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների անցկացման օր է հրապարակել 2018 թվականի սեպտեմբերի 23-ը: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանել է նաև Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը:

Նմանատիպ նյութեր