211652_close_icon
views-count72133 դիտում article-date 23:32 18-08-2018

Հայտնաբերվել է՝ մեկ գիշերում Երևանում բուքմեյքերական կենտրոնների գլխին «սև ամպեր բերած» 45–ամյա տղամարդը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցների հետ ոստիկանության Արաբկիրի բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչ, 45-ամյա Արիգ Տ-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է Կասյան փողոցի թիվ 8 և Բաղրամյան պողոտայի թիվ 56 հասցեներում գործող բուքմեյքերական գրասենյակների դռան ապակիները քարով դիտավորյալ կոտրելու մեջ: Պարզվել է նաև, որ նա այդ օրը նմանատիպ եղանակով կոտրել է նաև Նաիրի Զարյան փողոցի թիվ 1/9 հասցեում գործող մեկ այլ բուքմեյքերական գրասենյակի մուտքի ապակյա դուռն ու դրա կողային հատվածները: Նույն օրը նա կոտրել է նաև Մաշտոցի պողոտայի 37/2 հասցեում գործող բուքմեյքերական կենտրոնի գրասենյակի մուտքի դռան և աշխատասենյակների պատուհանի ապակիները: Այդ օրը նա կոտրել է նաև Ամիրյան 18/2 հասցեում գործող բուքեմյքերական գրասենյակի աշխատասենյակի պատուհանի ապակին, այնուհետև քարով կոտրել է ներսում եղած հեռուստացույցը և այլ իրեր: Նմանատիպ եղանակով նա նույն օրը կոտրել է նաև Կոմիտասի պողոտայի թիվ 12, թիվ 46, Հրաչյա Քոչար փողոցի թիվ 7 հասցեներում գործող բուքմեյքերական գրասենյակների դռների ապակիներն ու գովազդային վահանակը: Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում և մեկ գիշերում բազմաթիվ բուքեմյքերական կենտրոնների գրասենյակների գույքը կոտրած Արիգ Տ.-ն ստորագրությամբ ազատ է արձակվել: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր