211652_close_icon
views-count5947 դիտում article-date 20:44 17-08-2018

Ղարաբաղի հարցով ոչ մի բան չեմ բանակցել, եթե կարգավորման տարբերակ կլինի, ձեզ կներկայացնեմ. ՀՀ վարչապետ․ Tert.am

Լրատվամիջոցներ են առնում, ֆեյքեր են վարձում, որ գրեն, թե Փաշինյանը եկել է հողեր հանձնելու: Այս մասին ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ես Ղարաբաղի հարցով դեռ ոչ մի բան չեմ բանակցել: Նրանք իրենց հետ են շփոթում, որ բացի հող հանձնելուց ուրիշ բանի մասին չեն բանակցել, և ես դա գիտեմ փաստաթղթավորված, որովհետև տիրապետում եմ բանակցային գործընթացի ողջ պրոցեսին»,-ասաց նա: Գրում է [url=http://www.tert.am/am/news/2018/08/17/Pashinyan/2768831]Tert.am[/url]-ը։ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Արցախի անունից պետք է բանակցի Արցախի Հանրապետությունը, և ինքը բանակցում է ՀՀ-ի անունից: Բայց դիմելով ժողովրդին՝ կոչ արեց հաստատել, որ պատրաստ ենք ազգովի ջախջախիչ հակահարված տալու Ադրբեջանի ցանկացած սադրանքի: «Բայց մենք նաև պատերազմ չենք ուզում, մենք իսկապես պատրաստ ենք խաղաղ բանակցությունների, հասնել խաղաղ կարգավորման, բայց նա, ով փորձում է ինձ վրա որևէ կասկած գցել, նրանք չեն հասկանում, որ Ղարաբաղի հարցի լուծող-չլուծողը կառավարությունը չէ, այլ ժողովուրդն է: Եթե բանակցային գործընթացի արդյունքում կլինի կարգավորման մի տարբերակ, որը ես կհամարեմ, որ լավ տարբերակ է, որևէ մեկը չմտածի, որ ես ձեզնից թաքուն գործողություն կանեմ կամ թուղթ կստորագրեմ: Երբ տեսնեմ, որ կա տարբերակ, որի շուրջ կարելի է խոսել, ես կգամ ու կկանգնեմ այստեղ, բոլոր մանրամասնություններով կներկայացնեմ, և դուք կորոշեք` գնում ենք, թե չենք գնում»,-ասաց նա: Նա նշեց նաև, որ կան մարդիկ, որ խոսում են, թե Հայաստանում քաղաքացիական պատերազմ կարող է լինելու: «Քաղաքացիական պատերազմ տո միայն ձեր օֆիսներում կարող է լինել: Դուք քանի քաղաքացու աջակցություն ունեք, 17 նախկին կոռուպցիոներ, 22 հատ էլ ֆեյք»,-ասաց նա և նշեց, որ եթե մեկը սպառնաց քաղաքացիական պատերազմով, նրանով ԱԱԾ-ն է զբաղվելու: Աղբյուրը՝ [url=http://www.tert.am/am/news/2018/08/17/Pashinyan/2768831]Tert.am[/url]

Նմանատիպ նյութեր