211652_close_icon
views-count4720 դիտում article-date 20:27 17-08-2018

Բացառում եմ, որ որևէ մեկը կխուսափի «Մարտի 1»-ի 10 քաղաքացիներին սպանելու պատասխանատվությունից. Ն. Փաշինյան Tert.am

Հրապարակում իր ելույթում Նիկոլ Փաշինյանը հարց բարձրացրեց, որ նրանք, ովքեր քաղաքական հալածյալ են, ապա ինչու են հիմա ազատության մեջ: «Թե՞ ձեզ թվում է՝ մենք ձևերը չգիտենք դատավորներին զանգելու, հաթաթա տալու: Մենք հրաժարվել ենք այդ պրակտիկայից, և հպարտ եմ մեր կառավարության համար, որ հրաժարվել ենք այդ պրակտիկայից»,-ասաց նա և նշեց, որ դա չի նշանակում, որ որևէ մեկին թույլ են տալու խուսափել պատասխանատվությունից: Գրում է [url=http://www.tert.am/am/news/2018/08/17/Pashinyan/2768741]Tert.am[/url]-ը «Բացառում եմ, որ որևէ մեկը կխուսափի «Մարտի 1»-ի 10 քաղաքացիներին սպանելու և ՀՀ-ում պետական հեղաշրջում իրականացնելու պատասխանատվությունից: Չի կարող լինել այդպիսի բան: Նստելու եք բոլոր մարդասպաններով, և լիազորված եմ սա հայտարարել ՀՀ ժողովրդի, քաղաքացիների անունից»,-ասաց նա: 20: 05 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս հարյուր օրվա ամենահիշարժան ձեռքբերումներից մեկը կոռուպցիայի դեմ պայքարն է համարում: Նա հիշեցրեց, որ խոստացել էր, որ բացահայտելու են ՀՀ «թալանչիներին» և հերթով անում են դա: «Կոռուպցիայի դեմ պայքարում կարևորագույն խնդիրները ոչ թե բանտերը լցնելն է, այլ ձեզանից գողացված գումարերը լումա առ լումա վերադարձնելը: Այսօր արդեն տասնյակ միլիոն գողացված դոլարներ վերադարձվել և վերադարձվում են պետությանը, սակայն իրավապահ մարմինները աշխատում են խստագույն ծանրաբեռնվածությամբ: Տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք հարց են առաջացնում, թե դատական համակարգը ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև բարոյապես ի վիճակի է իրականացնել կոռուցպիայի դեմ պայքար»,-ասաց նա: Վարչապետը նկատեց, որ տեսակետներ են հնչում, որ դատավորների զգալի մասը սպասարկել է երկար տարիներ կոռուպցիոն համակարգին, բազմաթիվ դատավորներ եղել են կոռուպցիոն համակարգի մաս, և այս իմաստով անվստահությունը դատական մարմինների նկատմամբ շարունակում է շատ խորը մնալ, սա չափազանց նուրբ թեմա է, և չպետք է տրվեն դատական իշխանության գործերին միջամտելու գայթակղությանը: Նա վստահեցրեց, որ առաջին իսկ օրից դատական իշխանությանը հրահանգներ տալու արատավոր պրակտիկայից հրաժարվել է, սակայն դա չի նշանակում, որ նախորդ իշխանությունից պետք է հրահանանգեր լինեն: «Խելքներդ գլուխներդ հավաքեք և կատակ չանեք ժողովրդի հետ»,-ասաց նա: Վերջինս չափազանց կարևոր համարեց, որ դատական համակարգի այսօրվա վիճակը արձանագրելով լուրջ քննարկում ունենան, և որոշում կայացնեն, թե արդյոք պետք է անցումային արդարադատության մարմիններ ստեղծեն: «Դրանք մեզ կարող են անհրաժեշտ լինել, ոչ միայն այն պատճառով որ կոռումպացված դեմքեր շարունակում են տեղը չբերել ժողովրդավարական հեղափոխությանը, այլ այն պատճառով, որ մեր օրենսդրության մեջ կան բազմաթիվ խնդիրներ»,-ասաց նա և օրինակ բերեց, որ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հարազատ եղբոր ընդամենը մեկ հաշվեհամարում հայտնաբերվել է 30 միլիոն դոլար: «Մեկը կար, որ ասում էր՝ չեն հարցնելու այդ տասը տոկոսները, հարցնելու ենք, և մենք էլ պատասխանելու ենք, և դուք էլ լինելու եք պատասխան տվողը չկասկածեք»,-ասաց նա: 20:00 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ 2017 թվականի աշնանը հայտարարել է, որ շաքարավազի և բանանի մենաշնորհը վերացնելու համար 15-40 րոպե անհրաժեշտ և վարչապետ դառնալուց հետո դա արել է 40 րոպեում: Նա հայտարարեց, որ այսօր չկա բանանի, բենզինի մենաշնորհ, կա միայն իշխանության մենաշնորհ և այդ մենաշնորհի տերը ՀՀ ժողովուրդն է: «Ես ուզում եմ ասել նաև, թե ինչպես ենք մենք պատրաստվում ճեղքումով զարգացնել ՀՀ տնտեսությունը. մենք դա անելու ենք նույն մոդելով, ինչ մոդելով որ արեցինք թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը»,-ասաց նա: Փաշինյանը հարց բարձրացրեց, թե ինչու երկար տարիներ Հայաստանում հեղափոխությունտեղի չէր ունենում և պարզաբանեց, որ մարդիկ մտածում էին, թե ընդդիմությունը պետք է աներ դա. «Բայց մեր հեղափոխությունը տեղի ունեցավ այն ժամանակ, որ դուք բոլորդ հասկացաք, որ ոչ միայն ընդդիմությունը, այլ ձեզնից յուրաքանչյուրը պետք է անի հեղափոխությունը: Մենք վերացրել ենք ՀՀ-ում տնտեսական մենաշնորհները, և հիմա ձեզնից յուրաքանչյուրն ազատ է աշխատել, ներդրումներ անել, իր մի քառակուսի հայրենիքը ծաղկեցնել և ՀՀ քաղաքական հեղափոխության նման իրականացնել տնտեսական հեղափոխություն»,-ասաց նա: 19:47 ՀՀ-ում չկա կոալիցիա, խորհրդարանական մեծամասնություն, կա ժողովուրդ: Շարունակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա հայտարարեց, որ Հանրապետության հրապարակը հռչակում են Ժողովրդական իշխանության բարձրագույն մարմին: «Սա նշանակում է կառավարությունն, ինչպես ձևավորվել է այս հրապարակում, հաշվետու է այս հրապարակին և ենթարկվում է այս հրապարակին»,-ասաց նա: Նիկոլ Փաշինյանը կարևորեց հանրաքվեի ինստիտուտի ուժեղացումը և նշեց, որ բազմաթիվ որոշումներ պետք է ժողովուրդը կայացնի հանրաքվեով: Ըստ նրա`սա պետք է դառնա հեղափոխության երկրորդ ալիքը: «ՀՀ-ն պատմական հեռանկարում կարող է հիշատակվել այնպես, ինչպես հիշատակվում է Հին Հունաստանը, և Երևանը հիշատակվի այնպես, ինչպես Հին Աթենքը, ՀՀ-ն կարող է դառնալ 21-րդ դարի նորագույն ժամանակների Ագորան, որտեղ ստեղծվել է ժամանակակից քաղաքակրթությունը»,-ասաց նա: Վարչապետը նկատեց, որ չնայած վերլուծաբանների կանխատեսումներին, ըստ որի` անկում է լինելու հեղափոխությունից հետո, տնտեսական ակտիվության բարձր ցուցանիշներ են գրանցվել: Նա մի քանի թվային ցուցանիշներ հայտնեց, ըստ որի տնտեսական ակտիվության ցուցանիշը 8,9 տոկոս է կազմել, և կան բոլոր հիմքերը պնդելու, որ ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները շարունակելու են աճ ապրել: Նա հայտնեց, որ հունիսից մինչև օգոստոսի 14-ը ՀՀ է ժամանել 29 986-ով ավելի շատ մարդ, քան մեկնածները, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մեկնածների թիվը եկածներից ավել է շուրջ վեց հազարով, վերջին երեք ամսում ՀՀ է եկել 34 հազարով ավելի օտարերկրացի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Նա նաև հայտնեց, որ անշարժ գույքի գները շուրջ 20 տոկոսով աճել են: «Այս թվերը միասին մի բան են նշանակում, որ ՀՀ-ում հեղափոխության քաղաքական հաղթանակից հետո մենք թեևակոխել ենք տնտեսական հաղթանակների մի ժամանակաշրջան, և ես ուզում եմ հավաստիացնել, որ տնտեսությունում հաջողություններ ենք ունենալու: Մենք ուզում ենք՝ տնտեսական աճի մոդելը փոխվի, որովհետև հասկանում ենք՝ մնալ հին մոդելի մեջ, երբ տնտեսական աճը քաղաքացիներն առանձնապես չեն զգում, մենք հենց դա ենք փոխելու»,-ասաց նա: 19:34 Ուղիղ հարյուր օր առաջ ձեր կամքով և ձեր ընտրությամբ ես ընտրվեցի ՀՀ վարչապետ: Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ իր ելույթը շարունակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հարյուր օր առաջ ես եկա և ասացի, որ դուք հաղթեցիք և ձեր հաղթանակն այն չէ, որ ես ՀՀ վարչապետ եմ ընտրվել, այլ այն, որ դուք եք որոշել, թե ով լինի ՀՀ վարչապետ, և սրանից հետո դուք եք որոշելու, թե ով է լինելու ՀՀ վարչապետ: Ձեր հզոր և միասնական կամքը հաղթանակեց»,-ասաց նա: Վերջինս նկատեց, որ Համաշխարհային պատմության մեջ չի եղել նախադեպ, երբ խորհրդարանական ընտրություններից մեկ տարի առաջ երկրի վարչապետ ընտրվի մեկը, երբ խորհրդարանում ունի մի քանի վստահելի ձայն, և այս ամենը տեղի ունենա առանց մի կրակոց, առանց մի բռնության, առանց մի զոհի: Նա ասաց, որ հիմա ոմանք այդ գործոնները փնտրում են արևմուտքում, հյուսիսում: «Այս ամբիոնից հիմա ուզում եմ ի լուր աշխարհի ասել, որ բացառիկ և հզոր այն ուժը, որ հնարավոր դարձրեց այդ աննախադեպ իրադարձությունը հայ ժողովուրդն է, ՀՀ հպարտ և արժանապատիվ հայությունը, Սփյուռքի հայությունը: Մեր ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը բացառիկ է ոչ միայն իր ձևով, այլ նաև իր բովանադակությամբ, որովհետև ոմանք գուցե չեն նկատել, որ ՀՀ վարչապետը ոչ թե խորհրդարանական մեծամասնության, խորհրդարանական ուժի, այլ հայ ժողովրդի ուղիղ և անմիջական կամքի ներկայացուցիչն է, և սա է պատճառը, որ մենք տեղի ուենցածը անվանում ենք հեղափոխություն, որովհետև ՀՀ-ում տեղի է ունեցել կառավարման ձևի դե ֆակտո փոփոխություն»,-ասաց նա և նշեց, որ հաստատվել է մի համակարգ, որը պատմագիտության մեջ ընդունված է անվանել ժողովրդավարական կառավարում: Ի դեմ իր ելույթը մի պահ ձայնի պատճառով ընդհատելով Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ձենս սովորելա վարչապետի փափուկ կյանքին, չի դիմանում»: 19:20 Հանրապետության հրապարակում այս պահին բեմ բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` իր ընտանիքի հետ միասին, ապա հնչեց ՀՀ հիմնը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունեց քաղաքացիներին և կոչ արեց ողջունել ներկայիս կառավարության անդամներին` փոխվարչապետներին, նախարարներին, հարթակում գտնվողներին: «Այսօր բացառիկ օր է և բացառիկ իրադարձություն, այսպիսի բան ՀՀ կյանքում առաջին անգամ է տեղի ունենում: Այսօր այս հրապարակում են գտնվում ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիներ: Այսօր այս հրապարակում են գտնվում ոստիկանության, ԱԱԾ հարյուրավոր աշխատակիցներ, այստեղ են գտնվում Արցախի հանրապետությունից ժամանած հազարավոր հայրենակիցներ, Ռուսաստանի հայության ներկայացուցիչներ, Եվրոպայի, ԱՄՆ-ի, Իրանի հայության ներկայացուցիչներ, Սփյուռքի բազմաթիվ համայնքներից, և այսօր սահմանին մեր խաղաղությունը պահպանում և պաշտպանում են ՀՀ զինված ուժերի փառապանծ գեներալներ, սպաներ և զինվորներ, և նրանք հոգով ու մտքով այստեղ են»,-ասաց վարչապետը և թվարկեց, որ բոլոր մարզերից այստեղ են: «Այսօր հայ ժողովուրդը միասնական է, առավել քան երբևէ և միասնության հաղթանակի օրն է»,-ասաց նա և խնդրեց իջեցնել բոլոր պաստառները, որոնք ուղղված են որևէ մեկին ընդդեմ, քանի որ հանրահավաքը չի կարող լինել ընդդեմ որևէ մեկի: Աղբյուրը՝ [url=http://www.tert.am/am/news/2018/08/17/Pashinyan/2768741]Tert.am[/url]

Նմանատիպ նյութեր