211652_close_icon
views-count2972 դիտում article-date 20:58 17-08-2018

Բունդեսվերը 8 հազար զինվորներով և 100 տանկերով մասնակցում է Նորվեգիայում ՆԱՏՕ-ի զորավարժություններին

Բունդեսվերը 8 հազար զինվոր, ինչպես նաեւ շուրջ 100 տանկեր եւ ավելի քան 2 հազար միավոր տրանսպորտային միջոց կուղարկի ՆԱՏՕ–ի զորաշարժին մասնակցելու համար։ Trident Juncture զորավարժությունները, որոնք կդառնան խոշորագույնը Սառը պատերազմի ավարտից հետո, կանցկացվեն հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 7-ը Նորվեգիայում, հայտնում է [url=https://www.dw.com/ru/%D0%B1%D1%83%D0%BD%D0%B4%D0%B5%D1%81%D0%B2%D0%B5%D1%80-%D0%BD%D0%B0%D0%BF%D1%80%D0%B0%D0%B2%D0%B8%D1%82-8-%D1%82%D1%8B%D1%81%D1%8F%D1%87-%D1%81%D0%BE%D0%BB%D0%B4%D0%B0%D1%82-%D0%B8-100-%D1%82%D0%B0%D0%BD%D0%BA%D0%BE%D0%B2-%D0%BD%D0%B0-%D0%BA%D1%80%D1%83%D0%BF%D0%BD%D1%8B%D0%B5-%D0%BC%D0%B0%D0%BD%D0%B5%D0%B2%D1%80%D1%8B-%D0%BD%D0%B0%D1%82%D0%BE/a-45113105]Deutsche Welle[/url]-ն։ Ընդհանուր առմամբ, ՆԱՏՕ–ի զորաշարժին կմասնակցեն ավելի քան 40 հազար զինծառայողներ ՆԱՏՕ–ի 30 անդամ պետություններից, ինչպես նաեւ դաշնակիցներից։ Գերմանիան, որը զորավարժություններին կուղարկի ամենամեծ քանակությամբ զինվորները, էականորեն ավելացրել է քանակակազմը։ Այսպես, 2015 թվականին Trident Juncture–ին մասնակցել է բունդեսվերի 3 հազար զինվոր։ Զորաշարժի նպատակը սպառնալիքների նոր ձեւերի նկատմամբ դաշինքի արձագանքը ստուգելն է։

Նմանատիպ նյութեր