211652_close_icon
views-count2999 դիտում article-date 20:45 17-08-2018

Պորտուգալիայում բացվել է Եվրոպայի ամենամեծ արևային էլեկտրակայանը

Պորտուգալական Օրիկա քաղաքի մոտակայքում գործարկվել է Եվրոպայի ամենամեծ արևային էլեկտրակայանը: Տեղեկացնում է Euromag-ը։ Կայանի արտադրած էներգիան կբավականացնի 25 000 ընտանիքի ապահովելու համար, միևնույն ժամանակ սովորական ջերմային էլեկտրակայանների համեմատ այն տարեկան 50 000 տոննա ավելի քիչ ածխաթթու գազ է արտանետում: Նոր էլեկտրակայանի գործարկմամբ Պորտուգալիան գրեթե հասել է 2020 թվականի համար նախատեսված վերականգնվող էներգիայի հարցով իր նպատակին: Պորտուգալիայում վերականգնվող էներգիայի մասնաբաժինը կազմում է 29 տոկոս, իսկ 2020-ին այն պետք է կկազմի 31 տոկոս: Նշվում է, որ ԵՄ 11 երկիր արդեն իրականացրել է 2020-ի համար նախատեսված «կանաչ» էներգիայի հարցով ազգային ծրագիրը:

Նմանատիպ նյութեր