211652_close_icon
views-count2466 դիտում article-date 20:33 17-08-2018

Իմրան Խանը հաստատվել է Պակիստանի վարչապետի պաշտոնում

Պակիստանի խորհրդարանը կրիկետի նախկին աստղ, քաղաքական գործիչ, «Թեհրիկ Է Ինսաֆ» կուսակցության ղեկավար Իմրան Խանին քվեարկությամբ հաստատել է վարչապետի պաշտոնում: Հաղորդում է «Ազատությունը»։ Խանի երդմնակալության հանդիսավոր արարողությունը տեղի կունենա վաղը: Խանի առաջնորդած կուսակցությունը հաղթել է հուլիսի 25-ին տեղի ունեցած ընտրություններում, սակայն բացարձակ մեծամասնություն չի ապահովել և կառավարություն կազմելու համար պետք է կոալիցիա կազմի այլ կուսակցույունների հետ:

Նմանատիպ նյութեր