211652_close_icon
views-count3537 դիտում article-date 17:34 17-08-2018

Մասիմիլիանո Ալեգրի. Մեր մոտ հայտնվեց աշխարհի լավագույն խաղացողը

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին անդրադարձել է Իտալիայի առաջնության 1-ին տուրում հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի նորամուտին: «Ես միշտ ասել եմ, որ այս մրցաշրջանը ամենաբարդն է լինելու մեր համար: Մեր մոտ հայտնվեց աշխարհի լավագույն խաղացողը, վերադարձավ Բոնուչին, ինչպես նաև ձեռք բերեցինք Ջանին, Կանսելային և Սպինացոլային: Մենք ուժեղացրինք կազմը, սակայն մյուս թիմերը՝ նույնպես: Պետք է մոռանանք այս տրանսֆերների մասին ու իջնենք երկնքից: Վաղը կխաղան Ռոնալդուն, Շչեսնին, Կանսելուն և Ալեքս Սանդրոն: Կրիշտիանուն հինգ «Ոսկե գնդակ» է նվաճել, և միշտ ցանկանում է առաջ շարժվել: Նրա հաղթանակներն ամեն ինչ մասին խոսում են: Մեսիի հետ միասին 11 տարի շարունակ լինել լավագույնը. դա խթան է», ասել է Ալեգրին:

Նմանատիպ նյութեր