211652_close_icon
views-count25000 դիտում article-date 16:20 17-08-2018

Վլադիմիր Գասպարյանի առանձնատունը գնել է ռուսաստանաբնակ խոշոր ձեռնարկատեր. ով է նա. Hayeli.am

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վերջին շրջանում մամուլում տարածում են գտել տարբեր տեսակի ասեկոսեներ, կապված ՀՀ ոստիկանության նախկին պետ, պաշտոնաթող գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից առանձնատուն ձեռքբերելու հետ: Սույնով Վ.Գասպարյանի լիազորությամբ ցանկանում եմ տեղեկացնել, որ առանձնատունը ձեռք է բերվել 2011-12 թվականներին Վ.Գասպարյանի մտերիմ ընկերոջ, ռուսաստանաբնակ խոշոր ձեռնարկատեր Ռուբեն Սինանյանի կողմից՝ իր անձնական միջոցներով: Առանձնատան արժեքը ամբողջությամբ վճարվել է, իսկ վաճառողների կողմից այն ուղղվել է իրենց ունեցած բանկային վարկային պարտավորությունների մարմանը, որի մասին առկա են բոլոր անհրաժեշտ վճարային փաստաթղթերը: Վարկային պարտավորությունների առկայության, ինչպես նաև առանձնատան գրավադրված լինելու պատճառով գնորդի սեփականության իրավունքի գրանցումը ձգձգվել է, այնուհետև 2014 թվականին առուվաճառքի պայմանագրի հիման վրա, բանկի գրավոր համաձայնությամբ, գրանցվել է Վ.Գասպարյանի հարազատներից մեկի անվամբ՝ Ռ.Սինանյանի խնդրանքով և զուտ այն պատճառով, որ նա մշտապես բնակվել է Ռուսաստանում: Մանրամասներն՝ [url=http://hayeli.am/article/1109218]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր