211652_close_icon
views-count3499 դիտում article-date 16:42 17-08-2018

Արցախի խորհրդարանի ղեկավարը ընդունել է պատանի ճամբարականների

Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հանդիպել է ԱՀ ԿԳՍ և ՀՀ ԿԳ նախարարությունների կողմից նախաձեռնված, Պատարայում գործող պատանեկան ճամբարի մասնակիցներին: Ողջունելով պատանիներին՝ խորհրդարանի ղեկավարը կարևորել է մարզատուրիստական ճամբարի անցկացումը Արցախում՝ երկու հայկական հանրապետությունների ավագ դպրոցականների միջև նոր շփումներ, ծանոթություններ հաստատելու, տարբեր գաղափարների շուրջ միավորվելու և ազգային միասնությունը ամրապնդելու տեսանկյունից: ԱԺ նախագահն անդրադարձել է կրթական ոլորտում իրականացվող ծրագրերին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը, իշխանության ճյուղերի հավասարակշռման և զսպան մեխանիզմներին, ինչպես նաև Ազգային ժողովի գործառույթներին ու կառուցվածքին վերաբերող թեմաների: Հանդիպման ավարտին Աշոտ Ղուլյանը պատասխանել է պատանիների հարցերին: Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր