211652_close_icon
views-count3565 դիտում article-date 15:34 17-08-2018

Մեսիի եղբորը դատապարտեցին 2,5 տարվա պայմանական ազատազրկման

Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի եղբայրը՝ Մատիասը, դատապարտվել է 2,5 տարվա պայմանական ազատազրկման: Ֆուտբոլիստի եղբորը նման պատիժ են սահմանել անօրինական զենք կրելու համար: Մեղադրյալի փաստաբաններն ու դատախազները համաձայնության են եկել, որ Մատիասը որպես պատիժ կզբաղվի հասարակական աշխատանքներով. ամսեկան 8 –ամ նա դպրոցներից մեկու երեխաների հետ ֆուտբոլ կպարապի: Մատիաս Մեսիի դեմ գործը հարուցվել էր նախորդ տարվա նոյեմբերին, երբ նա իր զբոսանավով վթարի էր ենթարկվել: Ոստիկանության աշխատակիցները նավում զենք էին հայտնաբերել, որի հիմքերի վերաբերյալ ֆուտբոլիստի եղբայրը բացատրություն չէր կարողացել տալ:

Նմանատիպ նյութեր