211652_close_icon
views-count1666 դիտում article-date 14:37 17-08-2018

Գրպանահատը հայտնաբերվեց Արշակունյաց պողոտայում

Օգոստոսի 16-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները Արշակունյաց պողոտայից գողություն կատարելու կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկեցին Խաչիկ Գ.-ին: Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվեց գումար: Ըստ Խաչիկ Գ.-ի՝ այդ գումարը նա գողացել է թիվ 33 երթուղու ավտոբուսում՝ մի կնոջ պայուսակից: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ նույն օրը, ոստիկանություն հրավիրվեց տուժած կինը: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր