211652_close_icon
views-count2017 դիտում article-date 18:06 17-08-2018

Ավարտվել են ենթասպաների դպրոցի ջոկի, դասակի սերժանտների ավարտական քննությունները

Օգոստոսի 16-ին ավարտվել են ենթասպաների դպրոցի ջոկի, դասակի սերժանտների ավարտական քննությունները: Քննություններին մասնակցել են թվով 57 պայմանագրային սերժանտներ, որոնցից 6-ը` որպես դասակի սերժանտ, իսկ 51-ը` ջոկի սերժանտ: Հանդիսավոր պայմաններում զորամասի հրամանատար, գնդապետ Վ. Արսենյանն ավարտական վկայականներ է հանձնել պայմանագրային սերժանտներին: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության բարձրաստիճան սպաներ:

Նմանատիպ նյութեր