211652_close_icon
views-count4269 դիտում article-date 12:55 17-08-2018

Սանկտ-Պետերբուրգի «Զենիթը» կրկնեց «Բարսելոնայի» սխրանքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում ռուսական «Զենիթը» պատմական արդյունքի հասավ՝ երկու խաղերի արդյունքով հաղթելով Մինսկի «Դինամոյին»: «Զենիթը» դարձավ «Բարսելոնայից» հետո երկրորդ ակումբն է, որը եվրագավաթներում կարողանում է առաջին խաղում 0:4 հաշվով պարտվելուց հետո կարողացավ պատասխան խաղի արդյունքով դուրս գալ հաջորդ փուլ: Մինսկում 0:4 հաշվով պարտվելուց հետո «Զենիթը» սեփական հարկի տակ ոչ միայն ետ բերեց այդ տարբերությունը, այլ նաև լրացուցիչ ժամանակում գոլ բաց թողնելուց հետո ևս 4 գնդակ խփեց ու հաղթեց արտառոց՝ 8:1 հաշվով: Հիշեցնենք, որր 2016/17 մրցաշրջանի 1/8 եզրափակիչ առաջին խաղում «Բարսելոնան» 0:4 հաշվով պարտվեց ՊՍԺ-ին, սակայն պատասխան խաղում հաղթեց 6:1 ու դուրս եկավ հաջորդ փուլ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր