211652_close_icon
views-count5202 դիտում article-date 22:54 16-08-2018

Հայտնաբերվել է ապօրինի գործող արտադրամաս. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

«Կանեփ-կակաչ-2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակում ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղում գտնվող նախկին լիմոնադի գործարանի շինություններում գործում է ապօրինի արտադրամաս, որտեղ պատրաստում են գյուղնշանակության կիսաֆաբրիկատ արկղեր: Տարածքը պատկանում է Արմավիր քաղաքի բնակիչ, 41-ամյա Անդրանիկ Մխիթարյանին: Նյութերի նախապատրաստման ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում չգրանցված երեք աշխատակից կատարում էին իրենց հանձնարարված աշխատանքը: Տարածքում հայտնաբերվել են փայտանյութեր, սղոցարան, փայտե արկղերի կիսաֆաբրիկատներ, այլ իրեր ու առարկաներ, որոնք օգտագործվել են արտադրամասում: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր