211652_close_icon
views-count4160 դիտում article-date 23:07 16-08-2018

Մակրոնն ու Էրդողանը հեռախոսով քննարկել են Թուրքիայի ֆինանսական ճգնաժամի հարցը

Թուրքիայում տնտեսական կայունությունը կարեւոր նշանակություն ունի Ֆրանսիայի համար: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը` թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ, հայտնում է Anadolu-ն՝ վկայակոչելով նախագահական աշխատակազմում իր աղբյուրներին։ Էրդողանն ու Մակրոնն ընդգծել են Ֆրանսիայի եւ Թուրքիայի միջեւ տնտեսական, առեւտրային հարաբերությունների ու փոխադարձ ներդրումների ընդլայնման կարևորությունը: Զրուցակիցները համաձայնության են եկել Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքի և նրա ֆրանսիացի գործընկերոջ միջև հնարավորինս կարճ ժամկետներում հանդիպում անցկացնելու հարցի շուրջ։

Նմանատիպ նյութեր