211652_close_icon
views-count7099 դիտում article-date 22:41 16-08-2018

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այլ արժույթների նկատմամբ հասել է ամենաբարձր ցուցանիշին վերջին 14 ամսվա ընթացքում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրախություն է հայտնել ԱՄՆ դոլարի ամրապնդման կապակցությամբ, որի փոխարժեքն այլ համաշխարհային արժույթների նկատմամբ հասել է ամենաբարձր ցուցանիշի վերջին 14 ամսվա ընթացքում: «Փողերն առաջվա նման լցվում են մեր երանելի դոլարի մեջ»,- Թվիթերում գրել է Թրամփը՝ ընգծելով ԱՄՆ տնտեսության ուժը: Ապրիլ-հունիս ամիսներին ԱՄՆ տնտեսությունը տարեկան կտրվածքով աճել է 4.1 տոկոսով, ինչը գրեթե երկու անգամ գերազանցում է առաջին եռամսյակում գրանցված 2.2 տոկոսանոց աճը: Ակնկալվում է, որ հուլիս-սեպտեմբեր ամիսներին աճը կկազմի 3 տոկոս, հաղորդում է Reuters-ը:

Նմանատիպ նյութեր