211652_close_icon
views-count8487 դիտում article-date 20:36 16-08-2018

Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով հերթական կոչումներն են շնորհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձևավորված ավանդույթի համաձայն, ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն անձամբ է սպայական ուսադիրներ հանձնում ոստիկանության ծառայողներին: Օգոստոսի 16-ին, համակարգի տարբեր ստորաբաժանումների մի շարք ոստիկաններ բարեխիղճ և սրտացավ ծառայության համար իրենց հերթական կոչումները ստացան: «Մենք գիտենք, որ ծառայության ընթացքում կարող են տարբեր պարգևատրումներ լինել: Բայց կոչումն, ինչ խոսք, ծառայողին էլ ավելի է պարտավորեցնում »,-ասաց ոստիկանության պետը: Շնորհավորելով ոստիկաններին` Վալերիյ Օսիպյանը վստահություն հայտնեց, որ նոր կոչումները կնպաստեն ծառայողական պարտականությունների ավելի պատարաստակամ ու բարեխիղճ կատարմանը, ձեռքբերումները կպարտավորեցնեն օրենքին ու ժողովրդին ծառայելիս լինել ավելի կարգապահ, սկզբունքային ու հանդուրժող:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր