211652_close_icon
views-count2641 դիտում article-date 21:14 16-08-2018

ՄԱԿ-ն ու իրավապաշտպանները կոչ են արել Ռուսաստանին՝ անհապաղ ազատ արձակել ուկրաինացի ռեժիսորին

ՄԱԿ-ի փորձագետները կոչ են արել Ռուսաստանին՝ անհապաղ ազատ արձակել ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովին, ով 3-րդ ամիսն է հացադուլ է անում ռուսական բանտում: Հաղորդում է [url=https://www.azatutyun.am/a/29437170.html]«Ազատությունը»[/url]։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի կայքում տեղադրված հայտարարության մեջ հեղինակավոր իրավապաշտպանները պնդում են, որ Սենցովի դատաքննությունն ու դատավճիռը չեն համապատասխանել միջազգային իրավունքի նորմերին՝ կոչ անելով ռուսաստանի իշխանություններին ազատ արձակել նրան՝ «անհապաղ ու առանց նախապայմանների»: Ղրիմում ծնված, ազգությամբ ուկրաինացի Սենցովը ձերբակալվել է 2014 ին՝ Ռուսաստանի կողմից թերակղզու բռնակցումը հրապարակավ քննադատելուց հետո: Ռուսաստանի իշխանությունները նրան 20 տարվա ազատազրկման են դատապարտել՝ Ղրիմում ոստիկանական բաժանմունք հրդեհելու և ահաբեկչություններ ծրագրելու մեղադրանքներով, ինչը հիմնավորող ապացույցներ, սակայն, չեն հրապարակվել: Նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մերժել էր Սենցովի մոր ներման խնդրագիրը, հարազատները պնդում են, որ ռեժիսորի վիճակը ծայրահեղ ծանր է:

Նմանատիպ նյութեր