211652_close_icon
views-count3430 դիտում article-date 21:53 16-08-2018

Ավստրալիայի սենատոր Էրիկ Աբեցը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Ավստրալիայի խորհրդարանում օգոստոսի 16-ին սենատոր Էրիկ Աբեցը Վերին պալատում ելույթ է ունեցել՝ հույս հայտնելով, որ Ավստրալիան կաջակցի աշխարհի հայերի ողբերգությունը ճանաչելու և հատուցելու նվիրական գործին, ինչպես իր նախահայրերն են արել 100 տարի առաջ։ Այս մասին [url=http://ancnews.info/?p=14954#more-14954]հայտնում է[/url] Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը: «Ականատեսի տվյալներ ունենք հենց մեր՝ ավստրալացի ծառայողների կողմից, որոնք այդ պահին այնտեղ էին, ինչպես և ռազմական թղթակիցներն ավելի քան 100 տարի առաջ: Հավանաբար, Գալիպոլի թերակղզում իշխանությունները լռեցրել են դատապարտման ձայնը՝ ուղղված 1915 թվականի կազմակերպված պաշտոնական քաղաքականության դեմ, որը տեսել է Օսմանյան կայսրությունից հայերի տեղահանությունը: Ես վստահ եմ, որ արդարությունը գերակշռում է, և որ, ի վերջո, հայերի համար արդարությունը կհաստատվի: Բայց ես նաև գիտեմ, որ ուշացած արդարությունը հավասարազոր է արդարության մերժման: 103 տարվա ուշացումը, հերքումը և կեղծ արդարացումները պետք է վերացվեն՝ հօգուտ ընդունման, ճանաչման և ներման: Հույս ունեմ, որ Ավստրալիան այս արդար գործի առաջամարտիկներից կլինի, որով կճանաչվի և կփոխհատուցվի աշխարհի հայերի վիշտը, ինչպես մեր նախնիներն են արել՝ 100 տարի առաջ ուտելիք և օթևան տրամադրելով»,- ասել է նա: Ավստրալիայում Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը շնորհակալություն է հայտնել սենատոր Աբեցին Հայոց ցեղասպանության կապայցությամբ բարոյական դիրքորոշման և արդար քայլի համար՝ անհամբեր սպասելով այն օրվան, երբ Ավստրալիան կմիանա մարդասիրական այդ գործին և կճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Նմանատիպ նյութեր