211652_close_icon
views-count4086 դիտում article-date 19:12 16-08-2018

Կյանքից հեռացել է պատմության մեծագույն երգչուհի Արետա Ֆրանկլինը

Յոթանասունվեց տարեկան հասակում մահացել է երգչուհի Արետա Ֆրանկլինը: Տեղեկացնում է [url=https://edition.cnn.com/2018/08/16/entertainment/aretha-franklin-dead/index.html]CNN[/url]-ը։ Ֆրանկլինը մահացել է ժամը 9:50-ին Դեթրոյտում գտնվող իր տանը, ընտանիքի անդամների և ընկերների շրջապատում։ Օգոստոսի 13-ին կինոքննադատ Ռոջեր Ֆրիդմանը հայտնել էր, որ երգչուհին մահամերձ է: Նրա խոսքով՝ 76-ամյա «սոուլի թագուհին» լուրջ հիվանդությամբ էր տառապում: 2010 թվականին Ֆրանկլինի մոտ ախտորոշվել է քաղցկեղ: Երգչուհու վերջին ելույթը տեղի է ունեցել 2017 թվականին: Rolling Stone ամսագիրը Ֆրանկլինին ճանաչել է պատմության մեջ մեծագույն երգչուհի:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր