211652_close_icon
views-count3911 դիտում article-date 18:51 16-08-2018

Ուկրաինայի գլխավոր զինդատախազը պահանջել է 15 տարվա ազատազրկման դատապարտել Յանուկովիչին

Ուկրաինայի գլխավոր զինդատախազը պահանջել է 15 տարվա ազատազրկման դատապարտել նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին՝ պետական դավաճանության համար: Հաղորդում է [url=https://www.bbc.com/russian/news-45208732]BBC[/url]-ն։ Ըստ մեղադրանքի, Յանուկովիչը 2014 թվականի փետրվարին կամավոր համաձայնել է համագործակցել Ռուսաստանի իշխանությունների ու զինվորականների հետ ու խնդրել զորք մտցնել Ուկրաինա: Յանուկովիչն այժմ բնակվում է Ռուսաստանում, դատաքննությանը մասնակցում է հեռակա կարգով և առաջադրված մեղադրանքները չի ընդունում: Կիևի դատարանը նրա պաշտպաններին այսօր մեկ ամիս ժամանակ է տվել՝ հակափաստարկներ ներկայացնելու համար: Քննությունը հետաձգվել է մինչև սեպտեմբերի 13-ը:

Նմանատիպ նյութեր