211652_close_icon
views-count2047 դիտում article-date 18:38 16-08-2018

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետության ճանապարհներին ու մայրաքաղաքում

Օգոստոսի 15-ին, ժամը 17.15-ին, հիվանդանոց է դիմել 30-ամյա մի տղամարդ եւ հայտնել, որ Երեւան քաղաքում վարելով ավտոմեքենան` ընթացքում արգելակել է, ինչի հետեւանքով քթով հարվածել է ղեկին եւ բուժօգնություն ստանալուց հետո հեռացել է հիվանդանոցից: Կատարվում է քննություն։ ... Օգոստոսի 15-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Երեւանի Մաշտոցի պողոտայում թիվ 13 երթուղու ավտոբուսի վարորդի արգելակելու հետեւանքով 54-ամյա մի կին ավտոբուսի սրահում վայր է ընկել եւ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ ... Օգոստոսի 15-ին, ժամը 16.50-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Ազատության պողոտայում վրաերթի է ենթարկել 57-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ ... Օգոստոսի 15-ին, ժամը 07.55-ին, Աշտարակ-Սասունիկ ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել են «ՎԱԶ-2106» եւ «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ ... Օգոստոսի 15-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «ԶԻԼ-13» մակնիշի ավտոմեքենան Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Նարեկացի-Բաղրամյան փողոցների խաչմերուկում կողաշրջվել է. 21-ամյա վարորդը եւ 23-ամյա ուղեւորը տեղում ստացել են բուժօգնություն եւ հրաժարվել են հիվանդանոց տեղափոխվելուց: Կատարվում է քննություն։ ... Օգոստոսի 15-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Մեղրի-Երեւան ճանապարհի 101-րդ կմ-ին բախվել է հողաթմբին. 69-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր