211652_close_icon
views-count107451 դիտում article-date 12:57 16-08-2018

Ողբերգական դեպք Արարատի մարզում. Սուրենավան գյուղում գործող «Ֆրուտ Ֆուդ» ՍՊԸ-ի նկուղային հարկից փրկարարները հատուկ տեխնիկայի գործադրմամբ դուրս են բերել 48–ամյա աշխատակցուհու դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 11:08-ին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սուրենավան գյուղում գտնվող չրանոցի նկուղային հարկում փլուզում է տեղի ունեցել, որի տակ քաղաքացի կամ քաղաքացիներ են մնացել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգից վայրկայաններ անց դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Արարատի թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հրամանատար Աշոտ Միրզոյանի գլխավորությամբ՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները գյուղի Մուշեղ Գալշոյան 6-8 հասցեում գործող «Հայկական չրեր» արտադրամասի չրանոցի նկուղային հարկում չրանոցի աշխատակիցների հետ, օգտագործելով հատուկ հիդրավլիկ գործիքներ, կարողացել են թափված դարակները, որոնք բարձված են եղել չրե լավաշով՝ հեռացնել, որի տակից դուրս են բերել Սուրենավան գյուղի բնակչուհի, 48-ամյա Էմմա Պողոսյանի դին: Դեպքի վայր եհն ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ: Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչները, ովքեր սպասում են, որ դեպքի վայր ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչները: Գ. Շամշյանի տեղեկություներով՝ նշված «Հայկական չրեր»-ը գրանցված է «Ֆրուտ Ֆուդ» ՍՊԸ-ի հաշվեկշռում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր