211652_close_icon
views-count5410 դիտում article-date 10:51 16-08-2018

«Նռան գույնը» ֆիլմի չօգտագործած ժապավենները նոր ֆիլմ կդառնան․ «Ազգ»

«Ազգ» շաբաթաթերթը գրում է․ «Ըստ Հայկական ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի ՙ բրիտանացի պրոդյուսեր Դենիել Բըրդի ու Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ մշակվել է մի ծրագիր, ըստ որի մինչեւ 2024 թվականը կվերականգնվի ու կհանրայնացվի հայկական կինոյի ողջ ժառանգությունը: Այդ մասին գրում է «Ազգ» շաբաթաթերթը։ «Նախատեսվում է վավերագրական ֆիլմ նկարել Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից դուրս մնացած կադրերով:103 տուփ ժապավեն կա, որը չի օգտագործվել ֆիլմում, յուրաքանչյուր ժապավեն՝ 10 րոպե տեւողությամբ։ Հարցազրույցներ կարվեն նաեւ «Նռան գույնի» այն հերոսների հետ, ովքեր այժմ ողջ են։ Բըրդը սեպտեմբերին Հայաստան կգա՝ ավելի մանրամասն ծրագիր կազմելու ֆիլմի նկարահանման վերաբերյալ»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր