211652_close_icon
views-count10216 դիտում article-date 11:33 16-08-2018

«Yandex.Taxi»-ն Երևանում ազդարարում է մանկական նստատեղով տաքսի ծառայության մեկնարկը

«Yandex.Taxi»-ն Երևանում ներկայացնում է «Մանկական» սակագինը։ Քաղաքում արդեն գործում է մանկական նստատեղով 300 ավտոմեքենա, որոնք ծառայություն են մատուցում նոր սակագնով։ Ժամանակի ընթացքում դրանց թիվը կմեծանա։ Բոլոր մեքենաները համալրված են «Lorelli Explorer» նստատեղերով, որոնք համապատասխանում են եվրոպական ECE-R44/04 անվտանգության չափանիշներին և նախատեսված են 6 ամսականից մինչև 9 տարեկան (9-ից 36 կգ) երեխաների համար։ Ավելի մեծ երեխաների դեպքում նստատեղը հնարավոր է վերածել բուստերի՝ առանց հենակ աթոռի։ «Մանկական» սակագնով աշխատող տաքսիների վարորդներն անցնում են լրացուցիչ վերապատրաստում․ սովորում են ճիշտ տեղադրել և կարգավորել նստատեղը, գրագետ շփում ապահովել ծնողների հետ և ճիշտ արձագանքել փոքրիկ ուղևորների պահվածքին։ «Մենք շատ բծախնդիր ենք երեխաների անվտանգության հարցում, եւ #CarSeatGivesChance նախաձեռնության միանալը դրա նախադրյալներից է։ Այժմ «Yandex.Taxi» հավելվածի միջոցով Հայաստանում առաջին անգամ հնարավոր կլինի պատվիրել մանկական նստատեղով մեքենա։ Ամառը մոտենում է ավարտին, երեխաների հետ ուղևորությունները շատանալու են․ ընտանիքները վերադառնում են հանգստից, դպրոցներում և մանկապարտեզներում սկսվում է նոր ուսումնական տարին։ «Մանկական» սակագնի համար մեքենաները համալրվել են հարմարավետ և անվտանգ նստատեղերով, որպեսզի փոքրիկ ուղևորները լինեն հուսալիորեն պաշտպանված», – պատմում է «Yandex.Taxi» ծառայության տարածաշրջանային ղեկավար Ավետիս Գասպարյանը։ «Մանկական» սակագնով մեքենան ուղևորին հասանելի է 500 դրամով։ Գինը ներառում է 2 կիլոմետր ճանապարհը, այնուհետև Երևանի սահմաններում յուրաքանչյուր կիլոմետրի համար գանձվում է լրացուցիչ 100 դրամ։ «Yandex.Taxi» հավելվածը հնարավոր է անվճար ներբեռնել «App Store»-ից կամ «Google Play»-ից՝ հայերեն, ռուսերեն կամ այլ լեզուներով։ Ծառայությունը գործում է Հայաստանի 15 քաղաքներում։

Նմանատիպ նյութեր