211652_close_icon
views-count5910 դիտում article-date 09:58 16-08-2018

Սամվել Ֆարմանյանը վկայում է, որ իր քույրը չարաշահումներ է արել Ճապոնիայի կայսեր, Նիկոլ Քիդմանի ու Վինի Թուխի հանձնարարությամբ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գում է. «Ինչպես հայտնի է, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Ֆարմանյանի քրոջ՝ Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին 20 մլն դրամ չարաշահումների համար մեղադրանք է առաջադրվել, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Երբ երեկ «Ժողովուրդ» օրաթերթը Ֆարմանյանին հարցրել է՝ տեղյակ եղե՞լ է քրոջն առնչվող չարաշահումներից, ցնցող պատասխան է ստացել. «Այո՛, չարաշահումները տեղի են ունեցել իմ, Ճապոնիայի կայսր Ակիհիտոյի, Նիկոլ Քիդմանի ու Վինի Թուխի անմիջական հանձնարարությամբ»: Իսկ եթե ավելի լուրջ, Ֆարմանյանի պատասխանը վկայում է այն մասին, որ նա պարզապես ասելիք չունի»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր