211652_close_icon
views-count5115 դիտում article-date 09:43 16-08-2018

Մեծ Բրիտանիայի իշխանությունները ձերբակալել են Եվրոպայի ամենափնտրվող հանցագործներից մեկին․ Associated Press

Մեծ Բրիտանիայի իշխանությունները ձերբակալել են Եվրոպայի ամենափնտրվող հանցագործներից մեկին: Associated Press-ի հաղորդմամբ՝ Ռումինիայի 43-ամյա քաղաքացի Ֆլորին Գինեան կազմակերպված հանցավորության ռումինական խմբի ղեկավարն է համարվում: Նրան ձերբակալել են Ուոթֆորդում մարզասրահից հեռանալիս: Ռումինական իշխանությունները նրան որոնում են ռումինացի կանանց սեռական շահագործման նպատակով Իռլանդիա, Ֆինլանդիա և Դուբայ տեղափոխումը կազմակերպելու մեղադրանքով: Գինեային կարող են արտահանձնել հայրենիք:

Նմանատիպ նյութեր