211652_close_icon
views-count7410 դիտում article-date 23:54 15-08-2018

Վլադիմիր Պուտինը կմասնակցի Ավստրիայի արտգործնախարար 53-ամյա Կարին Քնայսլի հարսանիքին

Բեռլին ճանապարհին ՌԴ նախագահը կայցելի Ավստրիա կմասնակցի արտգործնախարար Կարին Քնայսլի հարսանիքին: Այս մասին հայտարարել է Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: Հաղորդում է [url=https://www.dw.com/ru/%D0%B2%D0%BB%D0%B0%D0%B4%D0%B8%D0%BC%D0%B8%D1%80-%D0%BF%D1%83%D1%82%D0%B8%D0%BD-%D0%BF%D0%BE%D1%81%D0%B5%D1%82%D0%B8%D1%82-%D1%81%D0%B2%D0%B0%D0%B4%D1%8C%D0%B1%D1%83-%D0%B3%D0%BB%D0%B0%D0%B2%D1%8B-%D0%BC%D0%B8%D0%B4-%D0%B0%D0%B2%D1%81%D1%82%D1%80%D0%B8%D0%B8/a-45096513]Deutsche Welle[/url]-ն։ Պուտինի օգնական Յուրի Ուշակովը, իր հերթին, ասել է, որ Քնայսլը Պուտինին հրավիրվել է իր հարսանիքին Պուտինի Վիեննա կատարած վերջին այցի ժամանակ։ Եվ հաշվի առնելով այդ օրը Բեռլին նախատեսված այցը, այդպիսի հնրավորություն ի հայտ է եկել․ «Մենք կգանք և կշնորհավորենք»,- հավելել է Ուշակովը: 53-ամյա Քնայսլի և գործարար Վոլֆգանգ Մայնիգերի հարսանիքին Պուտինի մասնակցելու մասին լուրն առաջինը տարածել է ավստրիական Zeitung Kronen բուլվարային թերթը, հղում անելով քաղաքական շրջանակներին մոտ աղբյուրներին։ «Այս պահի տվյալներով, որպես անսպասելի հյուր ժամանելու է ռուսական «ցար» Վլադիմիր Պուտինը»,- գրել էր պարբերականը։ Թերթը տեղեկացրել էր նաև, որ հարսանիքի անվտանգությունն ապահովելու են ավստրիական Cobra հատուկ էլիտար ստորաբաժանման զինծառայողները։

Նմանատիպ նյութեր