211652_close_icon
views-count3411 դիտում article-date 23:33 15-08-2018

Բանտը երեխաների տեղը չէ․ Մոսկվայում «Մայրերի երթ» է անցկացվել

Մոսկվայի կենտրոնում «Մայրերի երթ» է անցկացվել, որի մասնակիցները պահանջել են ազատ արձակել «Նորին մեծություն» գործով մեղադրյալներին: Ոստիկանությունը չի խոչընդոտել ցուցարարներին, իսկ փաստաբաններն այսօր միջնորդել են, որպեսզի 18-ամյա Աննա Պավլիկովայի և 19-ամյա Մարիա Դուբովիկի կալանքը փոխարինվի տնային կալանքով։ Ցույցի մասնակիցները երթով անցել են Նովոպուշկինի պուրակից մինչև ՌԴ գերագույն դատարան, որի պատերի տակ վանկարկել են «Ազատություն, ազատություն» և «Բանտը երեխաների տեղը չի»: Երթին մասնակցել է առնվազն մի քանի հարյուր մարդ, հաղորդում են [url=https://www.bbc.com/russian/news-45197834]BBC[/url]-ի թղթակիցները: Ներքին գործերի նախարարության գրասենյակի մամուլի ծառայությունը «Ինտերֆաքսին» տեղեկացրել է, որ ցույցին մասնակցել է մոտ 200 մարդ: Ցույցն անցկացվել է հորդառատ անձրևի տակ։ Ոստիկանությունը հայտարարել է, որ չի խոչընդոտի, եթե պաստառներ չպարզվեն։ Ձերբակալումներ չեն եղել։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր