211652_close_icon
views-count3993 դիտում article-date 22:27 15-08-2018

Թուրքական դատարանը կրկին մերժել է ամերիկացի քահանայի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը

Թուրքիայում Իզմիր քաղաքի առանձնակի ծանր հանցագործությունների թիվ 2 դատարանը մերժել է ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի՝ որպես նախնական խափանման միջոց տնային կալանքն ու նրա հանդեպ սահմանված երկրի դուրս գալու արգելքը չեղարկելու մասին նրա փաստաբանների ներկայացրած միջնորդությունը, այս մասին հաղորդում է CNN Turk-ը։ Բրանսոնի շահերը պաշտպանող հայազգի փաստաբան Իսմայիլ Ջեմ Հալավուրթը հայտնել է, որ միջնորդության բավարարման համար կդիմի Իզմիրի առանձնակի ծանր հանցագործությունների թիվ 3 դատարան։ Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ-ն կրկնապատկել է Թուրքիայից ալյումինի ու պողպատի ներկրման համար մաքսատուրքերը, ինչպես նաև Թուրքիայում ամերիկացի հոգևորականի կալանավորման շուրջ տարաձայնությունների ֆոնին նոր պատժամիջոցներ է սահմանել Անկարայի նկատմամբ: Ի պատասխան դրա Թուրքիան հայտարարել է ամերիկյան շինանյութն ու էլեկտրատեխնիկան բոյկոտելու, ինչպես նաև բազմաթիվ ամերիկյան ապրանքների ներկրման մաքսատուրքերի բարձրացման մասին։

Նմանատիպ նյութեր