211652_close_icon
views-count9264 դիտում article-date 20:59 15-08-2018

Վերին Լարսով Ռուսաստանից-Վրաստան մեկնողների համար ճանապարհը անցանելի է․ փոխնախարար

երին Լարսի անցակետի հերթի երկարությունը կազմում է մեկ ու կես կիլոմետր: Ռուսաստանից-Վրաստան մեկնողների համար ճանապարհը անցանելի է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյանը: «Առկա է խնդիր Վրաստանից դեպի Ռուսաստան մեկնողների համար, մեծ քանակությամբ մեքենաներ են կուտակվել Վրաստանի անցակետում: Որպեսզի կուտակումներն ամբողջ ճանապարհի երկայնքով չլինեն, բեռնատարների մի մասին Բագրատաշենի սահմանից թույլ չեն տալիս մտնել Վրաստան: Միջազգային բեռնափոխադրողների ասոցիացիան խուսափում է բեռնափոխադրումներ կատարել՝ կուտակումներից խուսափելու համար: Կուտակումներ կան նաև Թբիլիսիի կայանատեղում»,- գրել է Փամբուխչյանը:

Նմանատիպ նյութեր