211652_close_icon
views-count3030 դիտում article-date 18:23 15-08-2018

Լևին դարձավ ԱՊԼ-ի ամենաբարձր վարձատրվող մենեջերը

«Մանչեսթեր Յունայթեդի» փոխնախագահ Էդ Վուդվորդն ու «Արսենալի» գործադիր տնօրեն Իվան Գազիդիսը 2016/17 մրցաշրջանում ավելի քիչ են վաստակել, քան՝ դրանից մեկ տարի առաջ: Վուդվորդի աշխատավարձւը այդ ժամանակահատվածում 2,95 մլն ֆունտից նվազել է մինչև 2,6 մլն, իսկ Գազիդիսինը՝ 2,65-ից մինչև 2,62 մլն: «Տոտենհեմի» նախագահ Դենիել Լևին 2016/17 մրցաշրջանի արդյունքներով վաստակել է ավելի քան 6 մլն ֆունտ, ավելին, քան՝ Գազիդիսն ու Վուդվորդը միասին վերցրած: Վուդվորդն այլևս չի համարվում անգլիական ֆուտբոլում ամենաբարձր վարձատրվող մենեջերը, իրենից առաջ թողնելով Լևիին և Գազիդիսին:

Նմանատիպ նյութեր