211652_close_icon
views-count2260 դիտում article-date 18:18 15-08-2018

Հաջորդ շաբաթ Ժնևում Ջոն Բոլթոնը հանդիպելու է Նիկոլայ Պատրուշևի հետ

Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը հաջորդ շաբաթ Ժնևում հանդիպելու է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ: Այս մասին երեկ [url=https://www.whitehouse.gov/briefings-statements/press-briefing-press-secretary-sarah-sanders-081418/]հայտնել է[/url] Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսը: Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասել է, թե հանդիպմանը, հավանաբար, կքննարկվի նաև Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հաջորդ հանդիպման հնարավորությունը: Հունիսի վերջին Բոլթոնը Մոսկվայում հանդիպել էր Ռուսաստանի նախագահի և արտգործնախարարի հետ: Դրանից քիչ անց՝ հուլիսի 16-ին Հելսինկիում տեղի ունեցավ Թրամփ-Պուտին հանդիպումը:

Նմանատիպ նյութեր