211652_close_icon
views-count7340 դիտում article-date 16:35 15-08-2018

Բալկոնում Բաբկեն Չոբանյանն է. Hetq.am

Բաղրամյանի ներքին բակերից մեկում գտնվող իմ այս բալկոնը միակն է, որ պահպանել է նախնական ձեւը՝ առաջ չեն տվել, չեն փակել ապակիներով, չի փոփոխել գունային հիմնական երանգը։ Այս բալկոնում ամեն շաբաթ մի քանի ժամով հանգստանալու, առանձնանալու հնարավորություն է ունենալու մեկը, ում հետ զրուցելու եմ։ Նրանք ամենատարբեր ոլորտներից են, բայց նրանց ընտրությունն ամեն անգամ բացատրություն պետք է ունենա։ Զրույցի թեման տարբեր է լինելու, բայց, ում հյուրընկալելու եմ բալկոնում, ինքս չեմ ներկայացնելու․ նա պետք է իր մասին խոսի երրորդ դեմքով ու այդպես ներկայանա ձեզ։ Բալկոնում դերասան Բաբկեն Չոբանյանն է։ [b]Բաբկեն Չոբանյանը՝ երրորդ տարածությունում (ինքն իր մասին)[/b] Նկարահանման հրապարակում եւ բեմում ինձ կողքից նայելն այնքան բնական է (եթե այդպես չլինի, դերասանը դատապարտված է տապալման)։ Դրան շատ սովոր եմ, բայց, ընդհանուր առմամբ, մասնագիտականից դուրս ինձ կողքից նայելը շատ բարդ է․ դրվագի մեջ գուցե, կոնկրետ իրավիճակի մեջ գուցե, բայց ընդհանուր, չգիտեմ․․․ Ինքն իր ծնողների առաջնեկ երեխան է, երկու քույրերի՝ եղբայրը, դասարանցիների՝ դասընկերը․․․ Ոչ մի բանով ոչ մեկից առավել եւ ոչ մեկից էլ պակաս։ Սովորական տղա՝ սովորական ցանկություններով, սովորական իր գոյությամբ, իր տխրություններով, ուրախություններով, բայց որը, չգիտես ինչու, վաղ տարիքից սիրել է թատրոնը, բեմը, էկրանը․․․ Հետո սերը վերածվել է գործողության։ Չգիտեմ՝ ճակատագիրը, թե ցանկությունները հնարավորություն տվեցին ընտրելու․ երեք ամիս գնաց լողի, երեք ամիս «շտանգայի», շախմատի, երգի, հետո մի օր էլ գնաց թատրոն ու «գնում» է մինչեւ այսօր։ Մարդ է, ով սիրում է իր գործը, իր ընտանիքը, իր երկիրը․ գուցե այդ սերը դեռ արտահայտում է վերցնելով, բայց կգա նաեւ վերադարձնելու օրն ու ժամը։ Շատ բաների միջով է անցել, ունեցել շատ կորուստներ ու ձեռքբերումներ, բայց դա իրեն բացառիկ չի դարձնում, որովհետեւ յուրաքանչյուրի հետ էլ պատահում է։ Մարդ է, որն ապրում է կյանքն ուսումնասիրելով։ Մանրամասներն՝ [url=http://hetq.am/arm/news/91924/balkonum-babken-chobanyann-e.html]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր