211652_close_icon
views-count15369 դիտում article-date 15:54 15-08-2018

Գագիկ Միրիջանյան. «Մարզպետի ֆունկցիաների մեջ է մտնում իր աշխատաոճով բացառել կոռուպցիան». Hetq.am

[b]«Հետք»-ի հարցերին պատասխանում է Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը Պարոն Միրիջանյան, մասնագիտությամբ բժիշկ եք, ինչո՞ւ որոշեցիք մտնել քաղաքականություն և զբաղեցնել մարզպետի պաշտոնը:[/b] Ես միշտ հավատարիմ եմ եղել ու կլինեմ իմ հիմնական մասնագիտությանը՝ բժշկությանը։ Բոլորս գիտենք, որ բժշկի մասնագիտությունը մարդակենտրոն մասնագիտություն է։ Իսկ այսօր համապատասխան քաղաքականություն է իրականացվում նաև մեր իշխանությունների կողմից։ Այժմ քաղաքական բոլոր գործընթացները միտված են հասարակական-քաղաքական մթնոլորտն առողջացնելուն, մարդկանց կյանքի որակը բարելավելուն, նրանց մոտ վաղվա օրվա հանդեպ հավատ և վստահություն արթնացնելուն։ Այս գիտակցումով էլ ընդունել եմ Բարգավաճ Հայաստան կուսակցության կողմից համապատասխան առաջարկությունը՝ վստահ լինելով, որ կարող եմ արդարացնել ի պաշտոնե ինձ վերապահված գործառույթների կատարումը՝ հանուն Արմավիրի մարզի զարգացման և բնակչության կենսամակարդակի բարելավման։ [b] Ինչպե՞ս եք պատկերացնում ձեր առաջին քայլերը մարզպետի պաշտոնում: Երբևէ առնչվե՞լ եք ոլորտին:[/b] Նախ ասեմ, որ ես կառավարման ոլորտի աշխատանքային բավականին փորձ ունեմ, որն ինձ միայն օգնելու է այս պաշտոնում։ Իսկ այսօր արդեն լիովին պատկերացնում եմ մարզպետի գործառույթները, հասցրել եմ ծանոթանալ մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքին, ոլորտային հիմնական խնդիրներին և ընթացիկ հարցերին։ Մանրամասներն՝ [url=http://hetq.am/arm/news/90405/gagik-mirijanyan-marzpeti-funkcianeri-mej-e-mtnum-ir-ashkhataotchov-bacarel-korupcian.html/]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր