211652_close_icon
views-count3300 դիտում article-date 16:10 15-08-2018

Ջենովայում կամրջի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ջենովայում կամուրջի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի: Այս մասին հայտնում է TACC-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ զոհերի թվում կա 3 երեխա: [url=https://shamshyan.com/hy/article/2018/08/14/1103074/]Ավելի վաղ[/url] հայտնել էինք, որ Իտալիայի փոխվարչապետ և Իտալիայի ներքին գործերի նախարար Մաթեո Սալվինիի խոսքերով, Ջենովայում կամուրջի փլուզման զոհերը մոտ 30 հոգի էին: Այս մասին նա ասել էր իտալական AGI գործակալությանը։ Իտալիայի ճանապարահային ոստիկանության ներկայացուցիչ Մարիա Լուիզա Կատալանոն չի կարողացել նշել զոհերի կոնկրետ թիվը։ Իտալիայի ենթակառուցվածքի եւ տրանսպորտի նախարար Դանիլո Տոնինելին միջադեպը անվանել է «հսկայական ողբերգություն»: Դեպքի վայրում շուրջ 200 փրկարարներ աշխատում են: Այդ մասին իր Twitter- ի միկրոբլոգում տեղեկացրել էր Իտալիայի ներքին գործերի նախարար Մաթեո Սալվինին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր