211652_close_icon
views-count4080 դիտում article-date 12:24 15-08-2018

Ոստիկանները բացահայտել են Գյումրիում տեղի ունեցած դանակահարությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օգոստոսի 13-ին, ժամը 21:30-ին, ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ իր կնոջ քրոջ տանը դանակահարել է ծանոթին: Ոստիկանության օպերատիվ խումբը դեպքի վայրում հայտնաբերեց վնասվածքներով մի տղամարդու: Նա տեղափոխվեց հիվանդանոց, որտեղ էլ ախտորոշվեց՝ գանգուղեղային բաց վնասվածք, արնահոսող վերք, կտրած-ծակած վերքեր, կոմա, աչքի հեմատոմա: Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները դանակահարություն կատարելու կասկածանքով դեպքի վայրից ոստիկանություն բերման ենթարկեցին Հովհաննես Յանգյանին: Ըստ նրա՝ վիճաբանության ընթացքում էլեկտրական ջեռուցիչով և խոհանոցային դանակով հարվածներ էր հասցրել տղամարդուն, հետո զանգահարել ոստիկանություն: Դանակը և էլեկտրական ջեռուցիչը առգրավված են: Հովհաննես Յանգյանը ձերբակալված է: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր