211652_close_icon
views-count8188 դիտում article-date 10:34 15-08-2018

Նորանշանակ մարզպետներն աննախանձելի վիճակում են. աուդիտի խնդրին խառնվել են նախարարն ու իրավապահները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի նորանշանակ մարզպետները հայտնվել են աննախանձելի վիճակում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մարզպետի պաշտոնին նշանակվելուց հետո նրանք ցանկացել են մարզպետարաններում, դրանց ենթակայության տակ գտնվող կառույցներում և համայնքապետարաններում աուդիտ անցկացնել: Սակայն հետո ետ են կանգնել այդ մտքից, քանի որ չեն վստահել մարզպետարանների աուդիտի բաժնի աշխատակիցներին: Բանն այն է, որ նախկին մարզպետների պաշտոնավարման տարիներին աուդիտ իրականացնողներից ամեն մեկը ստացել է իր բաժին «շնորհակալությունը». մեկին գյուղապետը գառ է տվել, մյուսի համար «խորովածի սեղան» բացել և այսպես շարունակ, և նրանք «փակել են» թեման՝ աուդիտի եզրակացություններում նշելով, թե որևէ խախտում չեն հայտնաբերել: Այս տեղեկությունները հասել են նաև նոր մարզպետներին: Ու հիմա նրանք օբյեկտիվորեն կասկածում են, որ այս անգամ աուդիտի բաժինները կկարողանան իրականացնել գործառույթները: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` մարզպետները դիմել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին և խնդրել, որ հենց նախարարության աշխատակիցները ստուգումներ իրականացնեն գյուղապետարաններում: Այս պատճառով նախարարությունը տևական ժամանակ է, ինչ ստուգում է գյուղապետարանները: Այս գործերին լծվել են նաև իրավապահները, որոշ դեպքերում ոստիկանությունը, ավելի լայնամասշտաբ չարաշահումների կասկածի դեպքում՝ նաև ԱԱԾ-ն»: [b]Մանրամասն` թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր