211652_close_icon
views-count2863 դիտում article-date 23:57 14-08-2018

Սերխիո Ռամոս. «Ռեալը» կշարունակի հաղթել նաև առանց Ռոնալդուի

«Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը՝ «Ատլետիկոյի» հետ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի համար հանդիպումից առաջ անդրադարձել է Կրիշտիանու Ռոնալդուի տեղափոխությանը «Յուվենտուս»: «Իհարկե, դա վատ է, երբ նման թոփ խաղացողից զրկվում ես, սակայն «Ռեալի» խնդիրը հաղթելն է և մենք դա կանենք նաև առանց նրա: Այս տարիների ընթացքում «Ռեալում» բարձրակարգ շատ խաղացողներ են եղել: Բայց մեր ակումբը բարձր է առանձին վերցրած խաղացողից: Ինչ էլ լինի, «Ռեալը» միշտ ձգտելու է հաղթել: «Ռեալի» դռները միշտ բաց են մեծ խաղացողների համար: Մենք միշտ ցանկանում ենք, որ խաղացողներ մեր մոտ զգան, ինչպես՝ իրենց տանը: Նրանք այստեղ հավաքված են ոչ հենց այնպես, և մենք ցանկանում ենք, որ նրանք շարունակեն աճել», ասել է Ռամոսը: «Ռեալ»-«Ատլետիկո» հանդիպումը կկայանա օգոստոսի 15-ին, Երևանի ժամանակով 23:00-ին:

Նմանատիպ նյութեր