211652_close_icon
views-count3428 դիտում article-date 22:59 14-08-2018

Պյեր-Էմերիկ Օբամեյանգ. Պետք է շարունակենք դրական տրամադրվել

«Արսենալի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը անդրադարձել է թիմակից Ալեքսանդր Լակազետի հետ խաղային համագործակցությանը: «Մենք իսկապես հասկանում ենք իրար: Երբ մենք միասին ենք խաղադաշտում, ինչ-որ կայծ է առաջանում: Մենք անընդհատ իրար ենք փնտրում, ինչը երևաց «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում, երբ Լակազետը դուրս եկավ փոխարինման: Ես դեմ չեմ խաղալ ձախից, եթե Լական լինի կենտրոնում: Երկուսս էլ ցանկանում ենք առավելագույն օգուտ տալ թիմին: Չնայած «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտությանը՝ պետք է շարունակենք դրական տրամադրվել և աշխատել այն ամենի ուղղությամբ, ինչը չի ստացվում: Մարզիչը մեզ կոչ է անում ցույց տալ ոգի, արագ խաղալ և ակտիվ պրեսինգի դիմել: Նման ոճով մենք հանդես կգանք ամբողջ մրցաշրջանի ընթացքում»,- Օբամեյանգի խոսքը մեջբերել է Armsport.am-ը:

Նմանատիպ նյութեր