3608 դիտում
23:17 14-08-2018
ՀԱԿ–ը և ՕԵԿ–ը կոչ են անում մասնակցել օգոստոսի 17-ի հանրահավաքին
Հայ ազգային կոնգրեսը և «Օրինաց երկիր» կուսակցությունը կոչ են անում ակտիվորեն մասնակցել օգոստոսի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հանրահավաքին՝ նվիրված Կառավարության պաշտոնավարման 100 օրվան։
«Հակահեղափոխական ուժերի ռևանշը խափանելու նպատակով կոչ ենք անում Հայ Ազգային Կոնգրեսի բոլոր անդամներին եւ համակիրներին միահամուռ մասնակցել օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքին»,– ասված է ՀԱԿ–ի տարածած հաղորդագրության մեջ։
ՕԵԿ–ի քաղխորհրդի տարածած հաղորդագրությունում էլ նշվում է հետևյալը.
««Օրինաց երկիր» կուսակցությունը առաջին օրից սատարել է համաժողովրդական շարժմանը, որի արդյունքում հայ ժողովուրդը տոնեց լուսավոր հեղափոխության իրականացումը:
Կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել օգոստոսի 17-ի հանրահավաքին` անշրջելի դարձնելու համար հեղափոխության արդյունքները»:
Նմանատիպ նյութեր
12436 դիտում
10:20 15-08-2018
Ջհանգիր աղայի ծոռը եզդիներին կոչ է անում մասնակցել 17-ի հանրահավաքին․ «Առավոտ»
Այս բաժնից
403 դիտում
18:38 23-04-2024
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
349 դիտում
18:35 23-04-2024
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
220 դիտում
18:26 23-04-2024
Արգենտինայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին