211652_close_icon
views-count55263 դիտում article-date 21:05 14-08-2018

Խոշոր ավտովթար Երևանում․ «Բելաջիո» ռեստորանի մոտ Daewoo-ն բախվել է բազալտե եզրաքարերին և կողաշրջվել․ փրկարարները վիրավորներին պատգարակով ոտքով տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, օգոստոսի 14-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում Daewoo մակնիշի 890 OP 61 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մյասնիկյան պողոտայում «Բելաջիո» ռեստորանային համալիրի դիմաց բախվել է բազալտե եզրաքարերին և կողաշրջվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Վիրավորներից մեկին վթարի վայրից մինչև հիվանդանոց՝ մոտ 800 մետր պատգարակով տեղափոխել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարաներ՝ Նորայր Հովակիմյանը, Մամիկոն Ծառուկյանը, Արտյոմ Գևորգյանն ու Լևոն Ղահրամանյանը, քանի որ առաջացել էր խցանում, և Շտապօգնության մեքենան ուշանում էր։ Մյուս վիրավորին հիվանդանոց են տեղափոխել փրկարարներն ու այդ պահին նշված վայրով անցնող խաղաղապահ զորքերի ծառայողները։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ծառայողները՝ հրամանատար Արշակ Սաիյանի գլխավորությամբ։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության հետքաննչկան բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքաննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ Աղետների բժշկական կենտրոնի հերթապահ խումբը, հերթապահ բժշկի գլխավորությամբ: Փրակարարները հրամանատար Ավետիս Գեղամյանի գլխավորությամբ դարձի բերեցին ավտոմեքենան և այն հետաքննիչի հանձարարականով՝ քարշակի միջոցով տեղափոխվեց Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք։ Ճանապարհային ոստիկանությանը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։ Թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավորներից մեկը գտնվում է միջին ծանրության, մյուսը՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր