211652_close_icon
views-count4667 դիտում article-date 21:59 14-08-2018

Զանգվի ձորում զենք-զինամթերք է հայտնաբերվել

Օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժնում օգոստոսի 13-ին հաղորդում ստացվեց, որ իրենց է զանգահարել Նոր Նորքի 8-րդ զանգվածի մի բնակիչ և հայտնել է, որ Զանգվի ձորում եղբայրը ձկնորսության ժամանակ զենք և զինամթերք է գտել: Տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը։ Փաստի վերաբերյալ րոպեներ անց անհայտ քաղաքացուց նոր ահազանգ ստացվեց. տղամարդը հայտնում էր, որ Զանգվի ձորում գործող ռեստորաններից մեկի վերևի հատվածում` գետի մեջ զենք-զինամթերք է թողնում: Անհապաղ օպերատիվ խումբը մեկնել է Զանգվի ձոր: Հրազդան գետի ափին քաղաքացին ոստիկաններին է ներկայացրել առանց գործարանային համարի «Կալաշնիկով» ինքնաձիգ, փամփշտատուփ` լիցքավորված 7.62 մմ տրամաչափի փամփուշտով, և «Իժ-18» տիպի մեկփողանի հրացան: Տղամարդը հայտարարել է, որ զենքերը գտել է Հրազդան գետից: Նշանակվել է փորձաքննություն:

Նմանատիպ նյութեր