211652_close_icon
views-count3546 դիտում article-date 22:25 14-08-2018

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի մոտ մարդկանց վրաերթի ենթարկելը որակվել է ահաբեկչություն

Բրիտանական խորհրդարանի մոտ մարդկանց վրաերթի ենթարկելը կանխամտածված գործողության է նմանվում, վարորդը հրաժարվում է համագործակցել քննիչների հետ: Հաղորդում է [url=https://www.bbc.com/russian/news-45180542]BBC[/url]-ն։ «Դա նման է կանխամտածված գործողության՝ դրա կատարման եղանակը և ընտրված խորհրդանշական վայրը: Մենք այն որակում ենք որպես ահաբեկչական գործողություն»,-օգոստոսի14-ին Լոնդոնի ոստիկանության կենտրոնակայանի մոտ հայտարարել է Սքոթլենդ-Յարդի հակաահաբեկչական ստորաբաժանման ղեկավար Յարդա Նիլ Բասուն: Բասուն նաև տեղեկացրել Է, որ վարորդի ինքնությունը, որը օգոստոսի 14-ին մարդկանց վրաերթի Է ենթարկել Լոնդոնում Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատերի մոտ, դեռեւս պարզված չԷ: «Այժմ մեր հիմնական խնդիրն է՝ պաշտոնապես պարզել կասկածյալի ինքնությունը և հասկանալ նրա դրդապատճառները, եթե դա մեզ հաջողվի: Ներկայում նա չի համագործակցում քննիչների հետ»,-նշել է նա: Ford Fiesta մակնիշի արծաթագույն մարդատար ավտոմեքենան օգոստոսի 14-ի առավոտյան մխրճվել է Միացյալ Թագավորության խորհրդարանի շենքի մերձակաի արգելապատնեշի մեջ՝ նախապես տապալելով մի հեծանվորդի և հետիոտնի: Արդյունքում՝ կյանքի համար սպառնալիք չներկայացնող վնասվածքներով հոսպիտալացվել և երկու մարդ, նրանցից մեկն ավելի ուշ դուրս և գրվել: Երրորդ տուժածին օգնություն և ցուցաբերվել միջադեպի վայրում, նրան հոսպիտալացնելու կարիք չի եղել։

Նմանատիպ նյութեր