211652_close_icon
views-count2577 դիտում article-date 20:27 14-08-2018

Ջենովայում կամուրջի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի

Իտալիայի փոխվարչապետ և Իտալիայի ներքին գործերի նախարար Մաթեո Սալվինիի խոսքերով, Ջենովայում կամուրջի փլուզման զոհերը մոտ 30 հոգի են: Այս մասին նա ասել է իտալական AGI գործակալությանը։ Հաղորդում է [url=https://www.dw.com/ru/%D0%B2-%D0%B3%D0%B5%D0%BD%D1%83%D0%B5-%D0%BE%D0%B1%D1%80%D1%83%D1%88%D0%B8%D0%BB%D1%81%D1%8F-%D0%B0%D0%B2%D1%82%D0%BE%D0%BC%D0%BE%D0%B1%D0%B8%D0%BB%D1%8C%D0%BD%D1%8B%D0%B9-%D0%BC%D0%BE%D1%81%D1%82-%D0%B5%D1%81%D1%82%D1%8C-%D0%B6%D0%B5%D1%80%D1%82%D0%B2%D1%8B/a-45077042]Deutsche Welle[/url]-ն։ Իտալիայի ճանապարահային ոստիկանության ներկայացուցիչ Մարիա Լուիզա Կատալանոն չի կարողացել նշել զոհերի կոնկրետ թիվը։ Իտալիայի ենթակառուցվածքի եւ տրանսպորտի նախարար Դանիլո Տոնինելին միջադեպը անվանել է «հսկայական ողբերգություն»: Դեպքի վայրում շուրջ 200 փրկարարներ աշխատում են: Այդ մասին իր Twitter- ի միկրոբլոգում տեղեկացրել է Իտալիայի ներքին գործերի նախարար Մաթեո Սալվինին: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/08/14/1103058/]հայտնել էինք[/url], Ավտոմեքենաների համար նախատեսված մոտ 200 մետր բարձրություն ունեցող կամրջի փլուզման հետևանքով Իտալիայի Ջենովա քաղաքում զոհվել են տասնյակ մարդիկ: Դեպքը տեղի է ունեցել առավոտյան 11։30-ի սահմաններում։

Նմանատիպ նյութեր